17.07.2025
Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում. Փաշինյան
06.02.2020
Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում. Փաշինյան

Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը. «Տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան (խոսքը գործող պաշտոնյայի մասին է) ձերբակալությունը: Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջև»,- գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, վերջինս հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: