14.08.2026
Տավուշի Այգեձոր համայնքի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի,  կկառուցվի նոր հարկաբաժին
03.09.2020
Տավուշի Այգեձոր համայնքի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի, կկառուցվի նոր հարկաբաժին

Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով ազդարարվեց «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Առողջության կենտրոնը կսպասարկի Տավուշի սահմանապահ 4 համայնքի բնակիչներին։ Կենտրոնը միաժամանակ կարող է սպասարկել ավելի քան 30 մարդու։ Առողջության կենտրոնի հիմնանորոգումը հնարավորություն կտա սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը բարձրացնել նոր մակարդակի, անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրել անհապաղ բուժօգնություն։ Կենտրոնի հիմնանորոգումը, որը կատարվելու է ներդրումային միջոցներով, թույլ կտա նաև մարզում ստեղծել նոր աշխատատեղեր և զարգացնել համայնքային կյանքը։ «Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։ Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։