«Երեւանը մաքրվում է «վիզուալ աղմուկից»: Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը Հակոբ Կարապետյանը: «Երեւանը մաքրվում է «վիզուալ աղմուկից»: Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, թաղապետարանների ստորաբաժանումների հետ միասին, անընդհատ եւ պարբերաբար մաքրում է փողոցներն ու մայթերը մեծ ու փոքր գովազդային վահանակներից, որոնք ապօրինի են կամ «ժամկետնանց», - ասված է նրա գրառման մեջ: