«Անի Գրանդ հոթել» հյուրանոցից գողացել են մեր շատ նվիրական տղաներից մեկին` Բաբկեն Ասրյանին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Բագրատ Սրբազանը: «Գիշեր, թե ցերեկ այս պատերի տակ զվռնում են օպերատիվ ծառայողներ, արյունով հաց գողացողներ ու ուտողներ։ Ո՞ր ժամին ձեզ ձեր տերերի հետ միասին որտեղ տեսա, այլևս մեղմ չեմ խոսալու ձեր հետ»,- ասաց նա։ Նա հույս հայտնեց, որ այսօր գիշերը կամ առավոտյան նա ազատված կլինի. «Չգիտեմ ինչ նպատակով են տարել, գողացել են, նպատակը քրմին զոհ մատուցելն է: Ինձ ոչ մի բան սրանով չեն կարող անել, սրանք ո՞վ են»,- ասաց նա: Այս պահին Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ շարժվում է դեպի Սուրբ Աննա եկեղեցի: