«Լաչին» սահմանային անցակետով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պատկանող մեքենաներով մաքսանենգության փաստերի կապակցությամբ անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերվել է «15 չհայտարարագրված բջջային հեռախոս, 115 չհայտարարագրված բջջային հեռախոսի էկրան, 120 բջջային հեռախոսի սնուցման սարք, 848 տուփ ծխախոտ, 320 լիտր բենզին»։ VERELQ-ը նշում է, որ Արցախում ԿԽՄԿ-ն դեռ չի մեկնաբանում այս տեղեկությունը։ Նշում են միայն, որ վերջին անգամ Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներին Հայաստան են տեղափոխել շաբաթ օրը։Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը տարբեր պատրվակներով արգելում է ծանր հիվանդներին Արցախից տեղափոխել Հայաստանի բժշկական կենտրոններ։