Արարատ Միրզոյան, իջի բացատրություն տալու. Բագրատ Սրբազանը ԱԳՆ մոտ է
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սուրբ Աննա կեղեցու մոտից հասել է ՀՀ գլխավոր դատախազության և ԱԳՆ շենքերի մոտ:
ԱԳՆ շենքի դիմաց Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե նախարար Արարատ Միրզոյանն "այս ստախոս վախկոտի" առաջին զոհն է եղել: Ապա խոսեց մեր թշնամիներից.
"Թուրք-ադրբեջանական իշխանությունները, նույնը լինելով իրենց հայաստանյան ներկայացուցիչների հետ, ամենավերջին աստիճանով նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդին։ Վերջինների շարքում Հեյդարի որդի Իլհամի հայտարարություններն են, որ Խոջալույում տեղի է ունեցել ցեղասպանություն և Հայաստանի իշխանությունները ներողություն են խնդրելու դրա համար: Հայաստանի իշխանությունները փոխանակ պատասխանեն Ադրբեջանին, փորձել են ճնշել սեփական ժողովրդին ու այն մարդկանց, որոնք այդ ամենին ասել են՝ ո՛չ։ Որևէ երկրի պատմության մեջ չի եղել, որ ԱԳ նախարարը մի բան հայտարարի, իսկ թշնամի պետության ներկայացուցիչը ստորացնի այդ նախարարին, հղում անելով նրա ղեկավարին",- նշեց նա:
Իր ելույթում թուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտարարեց, որ պայքարը ստի և կեղծիքի դեմ խիստ անհանգստացնում է մեզ թշնամի երկրներին՝ Թուրքիային և Ադրբեջանին.
"4 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմում իրական անհանգստություն կա այն պայքարի համար, որը մենք սկսել ենք։ Անգամ նրանց նախագահներն են մտել «մարտի» մեջ ու սկսել են քննարկել մեր Սրբազան պայքարը: Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ մենք ուշի ուշով հետևում ենք պայքարի ընթացքին։
Մենք բոլորս միասին, Սրբազան հոր առաջնորդությամբ, կանգնեցնում ենք նաև Թուրքիային ու Ադրբեջանին",- հայտարարցե նա։
Բագրատ Սրբազանը դիմեց Արարատ Միրզոյանին և հրավիրեց նրան իջնել ներքև՝ բացատրություն տալու: