Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանում «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, արդյունաբերության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։Կողմերն ընդգծել են Գուջարաթի գագաթնաժողովի անցկացումը՝ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները քննարկելու տեսանկյունից։