2.08.2025
Իրավիճակը ԱԳՆ շենքի մոտ լարված է. ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Իրավիճակը ԱԳՆ մոտ շիկացավ. ցուցարարներին բերման են ենթարկում

Իրավիճակը ԱԳՆ շենքի մոտ ծայրահեղ լարվեց. իրավապահները սկսեցին բիրտ ուժի գործադրմամբ ցրել ակցիայի մասնակիցներին:


Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ: Ըստ տեղում աշխատող լրագրողների՝ նաև տուժածներ:


Բագրատ Սրբազանն ու պատգամավորները փորձում են թույլ չտալ իրավիճակի ծայրահեղ լարում և մարդկանց բերման ենթարկեն.


"Ոստիկանությունը մեզ որևէ ձևով չի կարող վախեցնել: Ողջ պատասխանատվությունը Վահե Ղազարյանի վրա է: Վահե Ղազարյան, դու գլխո՛վդ ես պատասխան տալու",- ասաց Բագրատ Սրբազանը:


Այս րոպեներին իրավիճակը մի փոքր հանդարտվել է:


Ոստիկանությունը բազմաթիվ ուժեր է կուտակել ԱԳՆ մոտ:

Առանց անակնկալի. դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան