27.11.2024
Իրավիճակը ԱԳՆ մոտ շիկացավ. ցուցարարներին բերման են ենթարկում
prev Նախորդ նորություն

Առանց անակնկալի. դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահին՝ հերքելով դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

Խոսքը, այսպես կոչված, "դիզվառելիքի գործի" մասին է:


Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը գործով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, պաշտպանները գործընթացը որակել էին քաղաքական հետապնդում։


Նշենք, որ անգամ եթե դատարանը այլ վճիռ կայացներ և մեղավոր ճանաչեր նախկին նախագահին, վերջինս չէր ազատազրկվի՝ գործի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով: