ԱԳՆ շենքի մոտից կա 29 բերման ենթարկված, այդ թվում՝ սարկավագներ
Այս պահի դրությամբ ԱԳՆ շենքի մոտից կա 29 բերման ենթարկված: Այս մասին VERELQ-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ շենքի մոտ բախումներ տեղի ունեցան իրավապահների ու ակցիայի մասնակիցների միջև: Առավոտվանից Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները ԱԳՆ շենքի մոտ էին, պահանջում էին նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում, որը տեղի չունեցավ: Փոխարենը ոստիկանությունը մեծաթիվ ուժեր կենտրոնացրեց տարածքում, արդյունքում տեղի ունեցավ բախում:
Նշենք, որ Սրբազանը բախումից հետո հայտնեց, որ սարկավագներ են նաև բերման ենթարկել: Այս պահին հայտնի է, որ բերման են ենթարկվել Հրայր և Դանիել Սարկավագները: Վերջինից ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը այս պահին քայլերթով ուղևորվում է Սուրբ Աննա եկեղեցի: