ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուս։ ՀՀ ԱԽ քարտուղարը Մինսկ կմեկնի հունիսի 7-8-ը՝ մասնակցելու ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։ Բելառուս կմեկնեն նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Գոռ Երանյանը և օգնական Ազատ Բաբայանը։