11.09.2026
Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով
prev Նախորդ նորություն

Հայաստանը Վրաստանին կապող Մ6 ճանապարհը 43 հատվածով է վնասվել. նախարար

Հայաստանը Վրաստանին կապող Մ6 ճանապարհը 43 հատվածով է վնասվել, որից 5-ում ճանապարհից ոչինչ չի մնացել: Այդ մասին մայիսի 30-ին ետղի ունեցած կառավարությա նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառոիւցվածքների նախարար Գնոլ Սանոսյանը:


«Մոտ 20 կամուրջ կա վնասված: Խոշորներն են՝ Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի, Շնողի և Խաշտարակի կամուրջները:


Ախթալայի և Քարկոփի կամուրջների հետևանքով 7 բնակավայր Ալավերդիի հետ կապ չունեն, որոնց մատակարարումներն իրականացվում են լեռնային ճանապարհներով», - ասել է նախարարը` հավելելով, որ ջրհեղեղի հետևանքով կան հսկայական վնասված ենթակառուցվածքներ:


Նախարարը նաև տեղեկացրեց, որ մոտ 2 կմ-ի են հասնում երկաթուղու վնասված հատվածները: Բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու վերականգման համար:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ջրհեղեցից տուժած շրջաններում ավերածությունների գնահատումը:


“Շենքերի վնասվածության գնահատական պետք է տանք: Վիզուալ, կարծես թե, սեյսմիկ խնդիր չի առաջացել, բայց կարևոր է ուսումասիրել՝ այդ ջրերը շենքերի սեյսմակայունության հետ կապված խնդիրներ առաջացրել են, թե ոչ”, - ասաց վարչապետը:


Նրա խոսքով, երկաթուղու կառուցման հետ կապված ռուսաստանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել: “Ռուսաստանցի գործընկերները խոստացել են, որ հնարավոր սեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, որը շատ կարևոր է”, - ասել է Նիկոլ Փաշինյանը:


 

Փաստեցիր, որ վախկոտ ես, տղամարդ չես. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ