Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ապագայի հետ կապված հարցեր։ «Մենք խոսեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա քայլերի մասին՝ նախքան զեկույցը, որը ես կներկայացնեմ Եվրահանձնաժողովին և Եվրոպական խորհրդին։ Մենք քննարկել ենք նաև ծայրահեղ տագնապալի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Բորելը X-ի իր միկրոբլոգում։