27.11.2024
Մեր կոչն է ոստիկաններին` հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները. Մայր Աթոռ
prev Նախորդ նորություն

Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում

Կառավարությունը 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարել է աղետի գոտիներ և սահմանել է դրանց տարածքները:


ՀՀ կառավարության մայիսի 27-ի որոշմամբ սահմանվել է, որ աղետի գոտիների տարածքներում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի N 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը:


Որոշմամբ՝ օպերատիվ աշխատանքային խմբի ղեկավարը կկազմակերպի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:


Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 300 մլն դրամ կհատկացվի երկու մարզերին՝ հրատապ խնդիրներ լուծելու համար։