Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: «Նրանք բուժումը կշարունակեն Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում»,- նշում են նախարարությունից: