ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ «Այո, կալանավորվել է, երկամսյա ժամանակով, միջնորդությունը այսօր է բավարարվել»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, գրում է news.am-ը: VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Երկու ձերբակալվածներն էլ այս օրերին ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին և ընդդիմության հանրահավաքներին։