26.11.2024
Այս աղետի վնասները և հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է. Բորել

Հարավային Կովկասում խաղաղությունը մեր ընդհանուր նպատակն է, ասել է Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ իր հեռախոսազրույցին։


X-ի իր միկրոբլոգում նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցին։ Բորելն ընդգծել է, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստան-ԵՄ օրակարգի  և այլ հարցեր։


«Արարատ Միրզոյանի հետ մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցության և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի շուրջ։ Տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հաստատեցի իմ աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է»,- գրել է Բորելը։