27.11.2024
Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք»

Հայաստանում ոստիկանությունը վերածվել է պատժիչ ջոկատի։ Հարձակվել են ԱԺ պատգամավորների ու շարքային քաղաքացիների վրա։ Հարձակվել են ոհմակով ու քստմնելի ձևով։ Այս մասին գրում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:


"Միջազգային հանրություն կոչվածը, մարդու իրավունքներով զբաղվող տարատեսակ կառույցները, տնաբույծ «իրավապաշտպանները» լուռ են։ Փոխարենը մենք մեծ աղմուկ ենք տեսնում, երբ վրացական ոստիկանությունն է գործում։ Ընդ որում՝ Վրաստանում ագրեսիվ են ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիրները, որոնք բացահայտորեն հանդես են գալիս որպես օտարերկրյա գործակալներ։ Հենց դրա համար էլ Արևմուտքը լռում է, երբ Հայաստանում ոստիկանությունն ԱԺ պատգամավոր է ծեծում և կոկորդը պատռում է, երբ Վրաստանում ոստիկանությունը պաշտպանվում է դրսի փողերով փողոց դուրս եկած ցուցարարներից։ Քանզի Հայաստանում օտարերկյա գործակալներն իշխանության մեջ են և նրանց դեմ խոսելու կարիք Արևմուտքը չունի։


Հայաստանի իշխանությունն ու Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են մեկ կենտրոնից։ Երկուսին էլ քսի են տվել սեփական պետության դեմ՝ հանուն այլոց շահերի սպասարկման։


Վրաստանում ոստիկանությունը պաշտպանում է այդ երկրի ինքնիշխանությունը և թույլ չի տալիս, որ Վրաստանն ուրիշի ձեռքում մանրադրամ դառնա։


Հայաստանում ոստիկանությունը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որը ոչնչացնում է մեր երկրի ինքնիշխանությունը և ՀՀ–ն դարձրել է մանրադրամ՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի պայքարում։


Բիձինա Իվանիշվիլու առաջնորդած «Վրացական երազանքը» ավանդական ժողովրդավարության ու ազգային–պահպանողականության կողմնակից է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության ծայրագավառ է և գործիք՝ գեդոնիզմի, գռեհիկ տրոցկիզմի ձեռքում։


Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ու Վրաստանում տեղավորվում է համաշխարհային գլոբալ հակամարտության ծիրում։ Թբիլիսիում «Վրացական երազանքը» պայքարում է, Երևանում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ վաճառքի հանում պետությունը։


Ահա՛ այն, ինչ պետք է իմանալ հայ և վրացի ոստիկանների պահվածքի բուն պատճառնների մասին։"