22.04.2025
Ալեն Սիմոնյանը մեծ կազմով գործուղվում է Սլովենիա
prev Նախորդ նորություն

"Տավուշը հանուն հայրենիքի" մասնակիցներին հաջողվել է մուտք գործել Հանրապետության հրապարակ

"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման կազմակերպած ավտոերթի մասնակիցները կարողացել են մուտք գործել Հանրապետության Հրապարակ։ Ավտոերթի մասնակիցներին հրապարակում ծափողջույններով դիմավորեցին ակցիայի այն մասնակիցները, ովքեր ակցիային եկել էին ոտքով:


Այն հատվածներում, որտեղ ոստիկանությունը թույլ չի տվել ակցիայի մասնակիցներին ավտոմեքենաներով առաջ գնալ, մարդիկ անջատել են շարժիչները և դուրս եկել ավտոմեքենայից՝ թողնելով այն արգելափակման վայրում: Հանրապետության հրապարակում երթևեկությունը, ըստ էության, կաթվածահար է։


Ոստիկանությունը տարհանման ծառայության միջոցով մեքենաները տեղափոխում է տուգանային հրապարակ։ Կան բերման ենթարկվածներ։ Դեպքերից մեկում քաղաքացին հայտարարել է, որ ոստիկանությունը որևէ օրինական պահանջ չի հնչեցրել, և ինքը պատկերացում չունի, թե ինչ պատճառով են իրեն բերման ենթարկում: "Ռեժիմը խուճապի մեջ է", - հայտարարել է նա։


 

Սոցցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպք է բացահայտվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան