ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, թե ճիշտ է համարում, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից: «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան», – ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա: ժամանակ հայտարարեց նա։ Սիմոնյանը հայտարարել է, որ վստահ չէ, որ ռուս սահմանապահները մեր երկրի սահմանները կպաշտպանեն. "Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Համոզված եմ, որ ՀՀ-ն կարող է պաշտպանել իր սահմանները",- վստահություն է հայտնել ԱԺ նախագահը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իրեն համարելը ռուսական պրոյեկտ մեղք է, հատկապես հաշվի առնելով իր վերջին հայտարարությունները: