24.11.2024
Առնվազն 4 անձի 5000 դրամ է վճարվել՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար
prev Նախորդ նորություն

Մ-6-ի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը

Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։


Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից, վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ‚ քանի որ որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։