24.11.2024
Մ-6-ի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ԵԱՏՄ հետ կապված բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ

Հունիսի 3-ին Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների Էկոնոմիկայի նախարարների խորհրդակցություն։ Հայաստանի Հանրապետությունից խորհրդակցությանը մասնակցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Քննարկվել են ԵԱՏՄ գործունեությանն առնչվող մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթեր, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների ծրագիրը, ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների նախագիծը և ԵԱՏՄ շրջանակներում հետագա զարգացման տնտեսական գործընթացների «Եվրասիական տնտեսական ուղի» Հռչակագրի գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն ապահովել նոր բովանդակային առաջարկների ներկայացումը մշակվող փաստաթղթերում, ինչպես նաև շարունակել բարձր մակարդակի նիստերին մասնակցությունը փաստաթղթերի համաձայնեցման նպատակով։

Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ։