Փաշինյանը հրավիրում է հեծանիվ քշելու
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Տելեգրամի իր ալիքում.
"Չեմ ասի ամեն օր, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ:
Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07.00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը. այսինքն առավոտյան 06.00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից:
Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով ուղարկեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ",- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է հեծանիվ քշում:
Նշենք, որ Սրբազան շարժման մասնակիցներն ու առաջնորդ Բագրատ Սրբազանը հաճախ են քննադատում Փաշինյանին, որն իշխանության գալուց հետո հեծանիվով էր աշխատանքի գալիս, իսկ հիմա քաղաքացիներից պատսպարվում է թիկնապահների բազմաթիվ մեքենաներով ու տասնյակ ոստիկաններով: