20.04.2025
Փաշինյանը հրավիրում է հեծանիվ քշելու
prev Նախորդ նորություն

Տեղեկությունը ակնհայտ կեղծ է. ՆԳՆ-ից հերքում են

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքում է որոշ տեղեկություններ.


’’Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:

Տեղեկությունը ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է։

Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին":


 


 


 

Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար