ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց
ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց: Այս մասին հայտնում է ՀՀԿ-ական, ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
"Արդեն թվերը խառնում ենք, թե ով երբ է բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվեց, հետագայում ում տնային կալանք տվեցին, վարչական հսկողություն կամ ազատ արձակեցին:
Իհարկե սրա մասին գիտեն այն նվիրյալ իրավապաշտպանները, ովքեր օր ու գիշեր այս գործերով դետալային զբաղվում են:
Կալանավայրերում անընդհատ հանդիպում ես տարբեր քաղաքական իրավիճակներում անազատությունից զրկված անձանց` Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև վերջին օրերին կալանավորվածներ:
Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը: Դա իր ճակատագրական ընտրությունն է դառնալու",- գրել է Աբրահամյանը: