24.11.2024
ՀՀ փոխվարչապետը ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
prev Նախորդ նորություն

Առաջարկ՝ վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, Արցախից տեղահանվածների համար

Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հունիսի 15-ից մինչև 2025թ․-ի հունիսի 14-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Ծրագիրը հովանավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցվում՝ ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից։


 Ծրագրի նպատակը


Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր սոցիալական կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, որոշեցինք երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով կյանքի կոչել վերոնշյալ ծրագիրը։ Վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս աջակցելու բարձր վճարովի աշխատատեղեր գտնելու համար առաջարկում ենք հետևյալ․ 


Ծրագրի նկարագրությունը․ 


Վերոնշյալ ծրագրով անցկացվում են 


- մաթեմատիկայի,


- բարձրագույն մաթեմատիկայի,


- պիտոն (Python) լեզվով ծրագրավորման հիմունքների,


- արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine Learning),


- WEB ծրագրավորման,


- որակի ապահովման (QA ),


- տեխնիկական անգլերեն լեզվի դասընթացներ։ 


Նախնական գիտելիքներ ՏՏ բնագավառում ծրագրի դիմորդների համար պարտադիր չեն, քանզի դժվարից դեպի հեշտ ուսումնական մեթոդով հնարավորություն է ստեղծված, որ եռամսյա քննությունների արդյունքների հիման վրա մասնակիցներն ընտրեն ՏՏ ոլորտի սեփական ուժերին և գիտելիքներին հարիր ավելի մատչելի մասնագիտացում, այսպես օրինակ՝ առաջին եռամսյա քննություններից հետո ծրագրին մասնակից-անդամները տարանջատվում են երկու խմբերի՝ արհեստական բանականության ուսումնասիրման ուղղորդմամբ Python ծրագիրը ուսումնասիրող և WEB ծրագրավորում սովորող հոսքերի։ 2-րդ եռամսյակի քննության արդյունքներում ձևավորվում է որակի ապահովման(QA) դասընթացներն ուսումնասիրող մեկ այլ 3-րդ խումբ։ Ծրագիրը 4-րդ եռամսյակի վերջին եզրափակվում է ընթացքում կատարած պրակտիկ նախագծային աշխատանքների ներկայացմամբ։ 


Վերոնշյալ բոլոր առարկաների դասերն անցկացվում են առկա և առցանց եղանակով, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում են ՀԵՄԱ հ/կ կողմից որակավորման վկայականներ։ 


Ծրագրին դիմելու և մասնակցելու պայմանները՝ այստեղ