7.04.2025
Մառի անվան պարգևատրման արարողությունը
prev Նախորդ նորություն

Հայկական կողմն ունի փորձագիտական օժանդակության կարիք CEPA-ի արդյունավետ կիրարկման հարցում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել են Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) ծրագրի ղեկավար Հանս վան դեն Բերգի հետ:


Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարեւորել են Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող կենտրոնի գործունեությունը` ուղղված մեր երկրում բարեփոխումների իրականացման հարցում խորհրդատվական աջակցության տրամադրմանը:


Կողմերը քննարկել են կառույցի հետ խորհրդարանի եւ, մասնավորապես, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:


Արման Եղոյանն ընդգծել է, որ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ կիրարկման հարցում հայկական կողմն ունի մասնագիտական եւ փորձագիտական օժանդակության կարիք:


 

Առողջապահության նախարարությունը 2023 թ. իրականացրել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները