Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են կադրեր օկուպացված Ստեփանակերտից, որոնք վկայում են, որ Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական հետքերը: Այս անգամ հերթը Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում Ազգային ժողովի շենքինն է: Կադրերից երևում է, որ Ադրբեջանը քանդել է այն: ԱԺ շենքի յուրատիպ տանիքն այլևս չկա: