25.11.2024
ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար
prev Նախորդ նորություն

Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց. ԱԳՆ

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության, ավելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։ Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում և աշխատում ենք նոր մեխանիզմների և գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել։ Այս մասին Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով ԵՄ հետ ՀՀ գործընկերությունից:   


"Հայաստանի ժողովուրդը, մենք ունենք եվրոպական ձգտումներ, և ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի հիմա մենք միասին մտածում և աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին և հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։ Կցանկանայի նաև կրկնել այն արտահայտությունը, որը ՀՀ վարչապետն ասաց Եվրոպական խորհրդարանում իր ելույթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»",- ասել է Միրզոյանը։

Ապա շարունակել, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը այս դժվարին ժամանակներում՝ նկատի ունենալով այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք ունենք Հայաստանում և Հայաստանի շուրջ մեր տարածաշրջանում:


"Այսպիսով, գործընթացները շարունակվում են, և հուսանք, որ մենք կտեսնենք նոր ու նոր ծրագրեր, համատեղ գործիքների գործարկում",- հավելել է ԱԳ նախարարը: