Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` հավելելով. «Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան։ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք խափանման միջոցը»: