15.07.2025
Գևորգ Պապոյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են իրականացվող ծրագրերը
prev Նախորդ նորություն

Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործական ժառանգության մի մասը տեղափոխվել է ՀՀ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, սույն թվականի հուլիսի 27-ին ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:


Հանրապետության նախագահի աշխատակազմի օժանդակությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում առաջիկայում կկայանա հավաքածուի ցուցադրությունը, այնուհետև ստեղծագործությունների մի մասը կհատկացվի պատկերասրահի մարզային մասնաճյուղերին և մարզային այլ թանգարանների ու ցուցասրահների:


 

Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները