ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ Նշվում է, որ պատվիրակությունը օգոստոսի 28-30-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։