25.11.2024
Կարևորը տնտեսական չոր հաշվարկն է. Փաշինյանը հասկանում է, որ ԵՄ-ում մեզ չեն սպասում
prev Նախորդ նորություն

Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է. ՄՊՀ

ՄՊՀ-ի հետևողական վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է, հավաստիացնում են կառույցից:




Հանձնաժողովը 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել էր, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ:

Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահել ոլորտը, ինչը ունեցել է իր դրական ազդեցությունը։

2023 թվականին իրականացրած ուսումնասիրության արդյունքում ստուգված թվով 18 ապրանքներից միայն մեկի մասով է հայտնաբերվել խախտման դեպք։