Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչն առաջարկեց ներկայացուցիչների հաջորդ հանդիպումն անցկացնել արդեն հաջորդ շաբաթ Երևանում: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ կքննարկեն: