28.10.2026
Երևանից Գյումրի
25.07.2024
Երևանից Գյումրի "Հյուսիս-Հարավ" ճանապարհի շինարարությունը կավարտվի 2025 թվականի ամռանը

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է "Հյուսիս-Հարավ" ճանապարհի շինարարությանը վերաբերող ճանապարհային աշխատանքների ընթացքի մասին: Նա կարևորեց Սիսիան-Քաջարան մոտ 9 կմ երկարությամբ թունելի ավարտը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասն ներկայացրել է "Հյուսիս-Հարավ" ճանապարհի տարբեր հատվածների ներկա վիճակ՝ մատնանշելով աշխատանքների կատարման փուլերը: Արտաշատ-Երևան հատված և Երևանից Աշտարակ հատված. այդ հատվածներն արդեն կառուցված են, սակայն որոշ հարցերի և խնդիրների լուծում են պահանջում: Աշտարակից Գյումրի հատված. այս ուղղությամբ շինարարության տարբեր փուլերում եղել են անավարտ հատվածներ: Ներկայումս հիմնական շեշտը դրված է այդ հատվածներում աշխատանքների վերսկսման և շինարարական գործընթացի շարունակման վրա։ Գնել Սանոսյանը հստակեցրել է առանձին հատվածներում աշխատանքների ներկա վիճակը: Առաջին հատվածը (8 կմ). գտնվում է շինարարության ակտիվ փուլում, դրա ավարտը նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Երկրորդ հատված (34 կմ, Թալին-Լանջիկ). շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականի ամռանը: Երրորդ հատված (23 կմ, Լանջան-Գյումրի). նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին: "Եթե հաջորդ տարվա ամռանն ավարտենք 34 կմ հատվածը, ապա մինչև 2025 թվականի ամառ "Հյուսիս-հարավ" ճանապարհը Երևանից Գյումրի ամբողջությամբ կկառուցվի։ Այս տարի մենք որոշ հատվածներ կբացենք երթեւեկության համար, բայց միակողմանի երթեւեկությամբ, եւ վերջնականապես կավարտենք բոլոր աշխատանքները հաջորդ տարվա ամռանը", - հայտարարել Է Խաչատրյանը։