Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։