Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում: Այս մասին նշվում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության X միկրոբլոգի գրառման մեջ: «Առաքելության պարեկային ծառայությունը հետևել է անվտանգության իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով»,- նշել են առաքելությունից: