26.11.2024
Հայաստանում բժշկական սարքերի փորձաքննության կարգը փոխվել է
prev Նախորդ նորություն

Փաշինյանը և Ստուբն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:


Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: