Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։Ֆեյսբուքյան էջում ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը կարևորել է Արցախի նախագահի հետ հանդիպումը։"Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը",- գրել է նա։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։