18.03.2025
Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 18-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Աստերիոս Ցուկալասի հետ։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում վերջին տարիներին արձանագրած տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվեցին ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։

Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, նշել ներկայում իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև ապագայում համագործակցության հեռանկարների մասին։

Հանդիպմանը մասնակցել են բանկի ավագ խորհրդատու Դավիդ Շահզադեյանը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը»,- նշված է գրառման մեջ։


 


 

Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր