Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցություն Հայաստանին: Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին՝ վկայակոչելով Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի՝ դիվանագիտական կորպուսին հղած ուղերձը։ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ պետք է ձգտել արդար ու տևական խաղաղության՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, և որ պետք է ապահովել բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը: