17.07.2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
prev Նախորդ նորություն

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային տարբեր կազմակերպություններում անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, նրանց իրավունքների խախտումների հետ կապված հարցերը։ ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ ընդհանրապես ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, որովհետև գերիների հիմնարար իրավունքների խախտումները հանգեցնում են աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։


«Արմենպրես»-ը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, խոսել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված հարցի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման, Տավուշի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային խնդրի և այդ համատեքստում անձանց իրավունքների պաշտպանության, Հայաստանում կիրառվող կալանքի պրակտիկայի, ատելության խոսքի տարածման թեմաների և ՄԻՊ-ի առաջիկա ծրագրերի մասին։


- Տիկին Մանասյան, ավելի քան մեկ տարի է` ընտրվել եք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում։


- Կառանձնացնեմ մի քանի կարևոր ոլորտ, որոնց հետ կապված այս մեկ տարվա ընթացքում շատ ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Կան ոլորտներ, որտեղ շեշտակի զարգացում ենք ունեցել։ Մասնավորապես, իրավահավասարության և հակախտրականության ոլորտը, որտեղ գրեթե բոլոր բնագավառներում ունեցել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության բոլորովին այլ տրամաբանությամբ զարգացում։


Այս ոլորտը առանձնացվել է այն պատճառով, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գնահատող միջազգային կազմակերպությունները տարբեր դիտարկումներ են ներկայացրել հատկապես այս ոլորտում Պաշտպանի գործունեությունը շատ ավելի կատարելագործելու ուղղությամբ։ Այս մեկ տարվա ընթացքում, մասնավորապես, շատ մեծ ծավալով ազգային փոքրամասնությունների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման, գենդերային հավասարության և այլ խնդիրներով իրականացրել ենք այնպիսի գործունեություն, որը միանշանակ տարբերվում է նախորդ տարիներին իրականացրած գործունեության տեսակներից։ Մասնավորապես, եթե դիտարկեք նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, կնկատեք, որ այս ոլորտների առումով շեշտակի տարբերություններ կան։


Շատ լայն ծավալով գործունեություն ենք իրականացրել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, քրեական վարույթների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության, խոսքի ազատության, ատելության խոսքի և ընդհանրապես անհանդուրժողականության միջավայրի հաղթահարման և այլ ոլորտներում։ Այստեղ էլ, կարծում եմ, զարգացումները բազմաթիվ են։ Հետագայում էլ շատ ավելի մեծ ծավալով ենք շարունակելու այս գործունեության տեսակների իրականացումը։ Գործունեություն ենք իրականացրել նաև մի շարք այլ ոլորտներում, որոնց առնչությամբ կարող եմ խոսել հարցազրույցի այլ հարցերի շրջանակներում։


- Հայտնի է, որ Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել մի քանի տասնյակ գերիների։ ՄԻՊ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված, այս ուղղությամբ միջազգային կառույցների հետ ի՞նչ աշխատանքներ են տարվում:


- Նշեմ, որ այս հարցն, իհարկե, ուղղակիորեն չի ընդգրկվում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների հետ կապված խնդիրների, ես անընդհատ եմ այս հարցերով զբաղվում։ Աշխատանքների մեծամասնությունը խորհրդապահական բնույթ է կրում, և քիչ ենք այս հարցերի մասին հրապարակային խոսում։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ ես անընդհատ, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ իմ հաղորդակցության շրջանակներում ոչ միայն պարզապես բարձրաձայնում եմ այս խնդիրը, այլ մի շարք իրավիճակներում հստակ վերլուծությամբ իրավունքների խախտման առնչությամբ միջազգային գործընկերներին ներկայացնում եմ իրավունքների կոնկրետ խախտումներ, օրինակ՝ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքներով գերիների մասնակցությամբ տեսանյութերի և ռեպորտաժների նախապատրաստման առնչությամբ, ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող վարույթների, դրանց անկողմնակալության ու մարմինների անկախության առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ և այլն։


Իհարկե հատուկ շեշտադրեմ, որ առանցքային խնդիրը գերիների վերադարձի հետ կապված հարցն է, որը մշտապես ենք բարձրաձայնում։


Հույս ունեմ, որ այս խնդիրները պատշաճ և շուտափույթ լուծումներ կստանան, որովհետև, ինչպես իմ բոլոր միջազգային գործընկերներին եմ անընդհատ նշում՝ սա միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, սա ընդհանրապես ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային հանրությանը վերաբերելի խնդիր է, որովհետև առնչվում է այնպիսի կարևորագույն, հիմնարար իրավունքների, որոնց՝ աշխարհի մի կետում չպաշտպանված լինելը հանգեցնում է ամբողջ աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։


- Տիկին Մանասյան, վերջերս կառավարությունը գործարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը և ծրագրով տրամադրվող աջակցության չափը։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկված քայլերը։


- Պետք է հատուկ արձանագրեմ, որ այս գործընթացին ես անձամբ եմ ներգրավվել բռնի տեղահանման առաջին օրվանից։ Ես և իմ աշխատակազմի ներկայացուցիչները անմիջապես մեկնել ենք գրանցման կետեր, մասնավորապես՝ Սյունիք, այնուհետև Վայք։ Մենք ոչ միայն մոնիթորինգ ենք իրականացրել գործընթացի և պետական մարմինների գործունեության առնչությամբ, այլ նաև շուրջ 10 օրվա ընթացքում անցկացրել ենք 350-ից ավելի հարցազրույցներ բռնի տեղահանված անձանց հետ՝ հասկանալու նրանց իրավունքների հետ կապված խնդիրները, այդ թվում՝ մինչ բռնի տեղահանումը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով նրանց իրավունքների խախտման հետ կապված հարցերը, մանրամասները, փաստերը։


Հատուկ արձանագրեմ, որ ամենակարճ ժամանակահատվածում ես հրապարակել եմ արտահերթ զեկույց, որտեղ այս բոլոր խնդիրները ներկայացված են եղել, այդ թվում՝ դիակների վրա խոշտանգումների/անդամախեղման նշանների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանք հիմնավորող փաստերով։ Դրանից հետո անընդհատ շարունակել ենք իրականացնել այս ոլորտի հետ կապված աշխատանքները՝ նկատի ունենալով այն, որ նշված խումբ անձանց իրավունքների պաշտպանությունը անընդհատ և շարունակական գործընթաց պետք է լինի։


Հատուկ արձանագրեմ, որ իմ հիմնական դիտարկումն այն է, որ պետությունը, այո, արագ է գործել, շատ արագ է հասցեագրել խնդիրները և կարողացել է նաև համարժեք արձագանք ունենալ տեղի ունեցած պրոցեսներին։ Միևնույն ժամանակ, գործընթացների համատեքստում տարբեր խնդիրներ են եղել, որոնք ես ինքս եմ բարձրաձայնել։ Ավելին, տարբեր հարցեր լուծում են ստացել հենց իմ միջամտությամբ։ Օրինակ՝ սոցիալական աջակցության, անշարժ գույք ունենալու հետ պատճառահետևանքային կապի առնչությամբ և մի շարք այլ կարգավորումներ փոփոխության են ենթարկվել նաև իմ կողմից ներկայացված առաջարկությունների արդյունքում։


Շատ կարևորում եմ այն սոցիալական աջակցության ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է։ Բնականաբար, ինքս էլ պարբերաբար կարծիք եմ արտահայտում աջակցության չափը թե՛ ավելացնելու, թե՛ տարբեր աջակցության ծրագրերը շատ ավելի լայն ծավալով, ռեսուրսների ավելի մեծ ներգրավմամբ իրականացնելու հետ կապված։ Բայց, բնական է, որ բոլորս ենք հասկանում, որ այդ ամենը պայմանավորված է նաև պետության ունեցած հնարավորություններով, որովհետև առկա ռեսուրսներն, իհարկե, անսահմանափակ չեն՝ նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետությունը բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ ևս պետք է լուծի։ Օրինակ՝ թե՛ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունը, թե՛ հայաստանյան գյուղական տարբեր բնակավայրերում անձանց սոցիալական աջակցության ծրագրերը և այլն։ Մինչ այժմ տարբեր դիմումներ ենք ստանում, օրինակ՝ երկրաշարժի հետևանքով աղետի գոտում տուժած քաղաքացիների սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության և այլնի հետ կապված։ Պետությունը պետք է կարողանա այս ամենը պատշաճ մակարդակով հավասարակշռել և յուրաքանչյուր խնդրի լուծման համար պատշաճ միջոցներ հատկացնել։ Միևնույն ժամանակ, կարևորում եմ, որպեսզի այս բոլոր ծրագրերը մշակելիս՝ պետությունն ուշադրությամբ անդրադառնա նաև այսօրվա աշխարհում գոյություն ունեցող՝ իրավունքների հետ կապված չափանիշներին։


- Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ, մասնավորապես Կիրանցում, խնդիրներ էին առաջացել անշարժ գույքի հետ կապված, նրանք նաև մտահոգություն էին հայտնել անվտանգային խնդիրների հետ կապված։ Վստահաբար, Դուք և Ձեր աշխատակազմը այցելել եք Տավուշի մարզ և տեղում ծանոթացել իրավիճակին։ Այս առումով մարդկանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ արձանագրե՞լ եք։


-Ես եղել եմ Տավուշի մարզում, բայց ոչ միայն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև Հայաստանի բազմաթիվ այլ սահմանամերձ բնակավայրերում՝ հասկանալու քաղաքացիների մտահոգությունները և իրական վիճակը։ Կուզենամ հատուկ արձանագրել, որ այդ այցերի արդյունքում նաև հրապարակային զեկույցներ եմ հրապարակել, որոնք թարգմանվել են անգլերեն, ուղարկվել են պետական մարմիններին և միջազգային գործընկերներին։


Կուզենամ հատուկ շեշտադրել, որ իմ զեկույցներում ներկայացված՝ սահմանամերձ բնակավայրերում անվտանգային խնդիրների հետ կապված մարդու իրավունքներին վերաբերելի հարցերին հղում է կատարել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։


Նշեմ նաև, որ ես այն պաշտոնատար անձն եմ, որն անվտանգային հարցերն անընդհատ է բարձրացրել սահմանամերձ բնակավայրեր այցերի արդյունքում և բազմաթիվ են դեպքերը, երբ խոսել եմ մարդու իրավունքների հետ կապված տարատեսակ խնդիրների մասին՝ պայմանավորված այս պահին առկա անվտանգային իրավիճակով։ Դրանք թե՛ կյանքի, թե՛ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, երեխաների և մի շարք այլ իրավունքների հետ կապված հարցեր են, որոնք տարբեր առանձնահատկություններով վերաբերելի են նաև Կիրանցին։


Կարծում եմ, որ պետությունը միանշանակ ունի, այդ թվում՝ այդ բնակավայրերում քաղաքացիների իրավունքները երաշխավորելու պարտավորություն և պետք է առավելագույն քայլերը ձեռնարկի, որպեսզի հնարավոր լինի բոլոր գործընթացներն իրականացնել այսօրվա աշխարհում գործող մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան։ Ես, այդ թվում՝ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր այցից անմիջապես հետո, բոլոր այդ խնդիրները շատ հստակ ձևակերպումներով հաղորդակցել եմ իրավասու պետական մարմիններին։ Մի շարք խնդիրների հետ կապված ինձ նաև հետադարձ հաղորդակցությամբ ներկայացվել են այն լուծումները, որոնք գործադիր իշխանությունը փորձել է գտնել իմ կողմից բարձրաձայնված խնդիրների առնչությամբ։ Դրանք թե՛ մեր բացահայտած, թե՛ քաղաքացիների կողմից մեզ ներկայացված խնդիրներ են։ Կարևորում եմ այս գործընթացների համատեքստում մարդու իրավունքների առանցքային լինելու հանգամանքի դիտարկումը իրավասու պետական մարմինների կողմից։


-Կարծեմ՝ Ազգային ժողովում Դուք անշարժ գույքի հետ կապված էլ էիք խնդիր բարձրաձայնել։ Ասել եիք՝ նույնիսկ սեփականության վկայական չունենալու դեպքում պետությունը պարտավոր է այդ մարդկանց ինչ-որ ձևով գույք տրամադրել։


- Այո, ես այդ մասին խոսել եմ նաև Ազգային ժողովում։ Մասնավորապես, ամենազգայուն հարցերից մեկն, իհարկե, սեփականության իրավունքի հետ կապված հարցն է։ Այդ առումով շատերի հիմնական փաստարկն այն էր, որ անձինք ունեն սեփականության իրավունքի վկայականներ, այդ պատճառով նրանց իրավունքը պետք է երաշխավորված լինի։ Բայց ես հատուկ հաղորդակցել եմ բոլոր մարմիններին և գործիչներին, որ իրականում ինձ հայտնի են նաև դեպքեր, երբ անձինք փաստացի չունեն սեփականության իրավունքի վկայական, բայց միևնույն է՝ պետությունն ունի նրանց գույքային իրավունքները երաշխավորելու պարտավորություն։ Կարևորում եմ այս խնդիրները բարձրաձայնումն իմ կողմից, քանի որ այդ հանգամանքը դերակատարություն է ունենում տարբեր հարցերին առնչվող խնդիրներ կանոնակարգելիս։


Իմ տեսակետն այն է, որ նշված բոլոր անձինք պիտի ստանան փոխհատուցում կամ ստանան իրենց իրավունքների այլընտրանքային այլ երաշխիքներ տարատեսակ ձևաչափերով, որովհետև պետության խնդիրն է և պետության խնդիրն է եղել ի սկզբանե քաղաքացիների գույքային իրավունքների երաշխավորումը և դրանց համար համապատասխան պայմանների ձևավորումը։


- Ձեր տեղեկությամբ նրանք ամբողջությամբ ստացե՞լ են այդ փոխհատուցումը։


- Ես պետական իշխանության տարբեր մարմինների հետադարձ հաղորդակցությունից տեղեկացված եմ, որ իմ նաև այս առաջարկը հաշվի է առնվել իրավունքների երաշխավորման գործընթացներում։ Չեմ կարող ասել՝ այս փուլում քաղաքացիների և պետական մարմինների շփումները ինչ վերջնակետի կամ նպատակակետի են հասել փոխհատուցման առումով, բայց այն, որ ինձ պետական մարմինները հավաստիացրել են, որ իմ առաջարկը նկատի է առնվել, և փոխհատուցման հարցը քննարկման առարկա է դարձել, սա միանշանակ է։ Կարծում եմ՝ հետագա ընթացքի վերաբերյալ կկարողանանք ստանալ տեղեկատվություն թե՛ իրավասու մարմիններից, թե՛ քաղաքացիներից։


- Ազգային ժողովում հայտարարել էիք, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված անձինք են և մտահոգիչ եք համարել Հայաստանում կիրառվող կալանքի պրակտիկան, սակայն դատախազական և քննչական մարմինները պնդում են, որ դա կապված է քրեական նոր օրենսգրքի հետ։ Ի վերջո, տիկին Մանասյան, ի՞նչ խնդիր եք այստեղ տեսնում։


-Շարունակում եմ պնդել իմ տեսակետը և մտահոգությունը, մասնավորապես, կալանքի կիրառման պրակտիկայի հետ կապված։ Դարձյալ շեշտադրեմ, որ չեմ անդրադառնա կոնկրետ գործերի, որովհետև օրենքով սահմանված հստակ արգելք ունեմ այդ առումով։


Այս համատեքստում չեմ խոսի պատճառների մասին, որովհետև պատճառների հաղթահարումը ևս պետության խնդիրն է։ Պետության պարտավորությունն է ընդհանրապես ազատությունից զրկման պատշաճ պրակտիկայի, այդ թվում՝ կալանքի կիրառման պրակտիկայի, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին։ Իսկ միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց է շատ մեծ ծավալ կազմող կալանքի կիրառման դեպքերի առկայությունը։


Մենք նաև համեմատական վերլուծություն ենք իրականացրել կալանքի կիրառման պրակտիկայի հետ կապված․ համեմատել ենք տարբեր այլ պետություններում կալանքի կիրառման, ազատությունից զրկված անձանց թվերի տոկոսային հարաբերակցության և այլնի հետ, նաև ներկայացրել ենք խնդրի առնչությամբ տարբեր եվրոպական չափանիշներ։ Այս ամենի վերլուծությունը և հետազոտությունը դարձյալ ինձ մոտ շարունակել է պահպանել այն եզրահանգումը, որ, այո, նշված պրակտիկան Հայաստանի Հանրապետությունում պետք է կատարելագործվի։ Ավելին, ինչպես նշեցի, պետությունը չի կարող որպես արդարացում ներկայացնել խնդիրների պատճառները, այլ պետք է ամեն ինչ անի պատճառները վերացնելու նպատակով։ Հետևաբար, եթե նույնիսկ կան տարատեսակ պատճառներ, այդ թվում՝ նոր օրենսդրության առկայության հետ կապված, անհրաժեշտ է մտածել, թե որտեղ են այդ պատճառների արդյունքում առաջ եկած խնդիրները և փորձել հաղթահարել այդ խնդիրներն այն տրամաբանությամբ, որպեսզի ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող թե՛ կալանքի կիրառման, թե՛ ընդհանրապես ազատությունից զրկման պատշաճ պրակտիկա։


-Տիկին Մանասյան, հայտնի է, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում շարունակում է թափ հավաքել ատելության խոսքի տարածումը թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցում։ Ըստ Ձեզ, ո՞րն է այս խնդրի լուծման բանալին ։


-Միանշանակ ճիշտ նշեցիք, որ խնդիրն այս պահին ամբողջ աշխարհում է շատ ակնառու։ Երևի թե, դրա հիմնական պատճառը տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների այս աստիճան զարգացումն է։ Բայց այդ պատճառը չի կարող հիմք հանդիսանալ խնդիրը չտեսնելու և այն հաղթահարելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար։


Այստեղ ուզում եմ հատուկ անդրադառնալ մի քանի կառուցակարգերի, որոնք պետությունը պետք է գործարկի այդ խնդիրները լուծելու նպատակով։ Առաջին հերթին որպես լուծման աղբյուր պետք է լինի կրթության համակարգի վերափոխումը, որովհետև, ցավոք, այսօր Հայաստանում ընդհանրապես անհանդուրժողականության մթնոլորտի, մասնավորապես, խտրական խոսքի, խտրական մոտեցումների, ատելության խոսքի և ատելության շարժառիթով հանցագործությունների կատարման հիմքում ընկած են նաև մեր կրթական համակարգի միջոցով մեզ փոխանցվող տարբեր հարցերի հետ կապված կարծրատիպային և խտրական մոտեցումներ։ Ուստի, առաջնահերթ լուծման աղբյուրը պետք է լինի կրթական համակարգն ամբողջությամբ վերափոխելը՝ խտրական մոտեցումները բացառելու նպատակով։ Ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանի Հանրապետությունում ատելության խոսքը մեծ թափ է առնում ոչ թե պարզապես մեկ պաշտպանվող հիմքի արդյունքում, օրինակ՝ սեռով պայմանավորված խտրական խոսք և այլն, այլ բոլոր հնարավոր հիմքերի, այդ թվում՝ ազգության, էթնիկ պատկանելության, սեռի, գենդերային հատկանիշով, հաշմանդամություն ունենալու կամ սոցիալական որևէ խմբի պատկանելու, քաղաքական հայացքների և այլ հիմքերով։


Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ մեր բոլոր հանրային գործիչներն իրենց օրինակելի վարքագծով կարողանան ցույց տալ, որ խոսքի նշված տեսակը հակաիրավական է և կարողանան հակազդել ատելության խոսքին, քանի որ դա նաև հստակ միջազգային չափանիշ է։ Հանրային գործիչներն ունեն պարտավորություն ոչ միայն չկիրառելու ատելության խոսք, այլ նաև հակազդելու այդ խոսքին։


Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ատելության խոսքի ամենածանր տեսակների պարագայում նաև քրեական պատասխանատվությունն անխուսափելի լինի։ Իհարկե, կան մասնավոր իրավահարաբերությունների հետ կապված լուծումներ ևս, մասնավորապես՝ վիրավորանքի, զրպարտության ինստիտուտը, որը քաղաքացիաիրավական հարաբերությունների պարագայում կարող է գործադրվել։


Կարծում եմ՝ ամենակարևոր կառուցակարգերը սրանք են, որ պետությունը փաստացի պետք է իրացնի։


-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել առաջիկա տարիներին կամ ամիսներին։ Ի՞նչ կցանկանայիք փոխել ՄԻՊ-ի գործունեության մեջ։


-Կարծում եմ՝ նաև նախորդ տարվա համատեքստում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, և դրանք շարունակական բնույթ են կրում։ Մասնավորապես, ինչպես նշեցի, շատ կարևորում եմ իրավահավասարության և հակախտրականության ոլորտը։ Այդ առնչությամբ արդեն իսկ շատ լուրջ աշխատանքներ իրականացրել ենք, բայց հիմա էլ չափազանց կարևորում եմ նոր ծավալով այդ աշխատանքների շարունակումը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իրավահավասարության երաշխավորումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության միջոցով, ապահովված լինի առավելագույն մակարդակով։


Տարբեր այլ ոլորտներում ևս մեր աշխատանքները շարունակելու ենք և իրականացնելու ենք նոր ծրագրեր։ Երևի, նկատած կլինեք, որ ես պարբերաբար զորամասեր եմ այցելում, շատ ակտիվ եմ նաև այս բնագավառում։ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բոլոր հարցերն ու ծրագրերը ևս ինձ համար ունեն առանցքային դերակատարություն։


Մենք շարունակում ենք շատ մեծ ծավալով աշխատանքներ իրականացնել նաև հավաքների ազատության իրավունքի երաշխավորման հետ կապված։ Նշեմ, որ ամբողջ աշխարհում միտումն այնպիսին է, որ այս ոլորտում առկա խնդիրները նույնական են գրեթե բոլոր պետություններում՝ իհարկե, կախված նաև կոնկրետ պետությունում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակից։ Այնուամենայնիվ, օրինակ՝ անհամաչափ ուժի գործադրման խնդիրները, նվազագույն իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գրեթե բոլոր պետություններում են ի հայտ գալիս։ Կարծում եմ, որ այս առումով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը բավականին լուրջ պրակտիկա ունի ձևավորած։ Այս պրակտիկան անհրաժեշտ է շարունակել և անընդհատ կատարելագործել։ Միևնույն ժամանակ, այս ոլորտը չի կարելի դիտարկել որպես միակ ոլորտ, որի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը պիտի գործունեություն ծավալի։ Այդ առումով կուզենայի հատուկ շեշտադրմամբ մի անգամ էլ նշել, որ այո, այս ոլորտում աշխատանքները նոր ծավալով են շարունակվելու, բայց սա չի լինելու այն բացառիկ ոլորտը, որը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար միակ առաջնահերթությունը պետք է լինի։ Ես շատ քաղաքական, հանրային գործիչների մոտ նկատում եմ նման ընկալումներ, և կարևորում եմ նաև դրանց հաղթահարումը։


Շատ ակտիվ եմ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում, մասնավորապես՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելում, տարբեր հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանություն և այլն։ Այս ուղղությամբ էլ այցերն անձամբ եմ իրականացնում տարբեր հաստատություններ, իրականացնում ենք բազմաթիվ նոր ծրագրեր։ Մասնավորապես, մենք այս ընթացքում մի քանի այցեր ենք ունեցել այլ երկրներ, որոնց ընթացքում մեր պատվիրակության կազմում ներգրավել ենք երեխաների։ Նրանք ներկայացրել են Հայաստանին վերաբերելի երեխաների իրավունքների հետ կապված խնդիրները։ Սա շատ կարևոր եմ համարում նախ այն տեսանկյունից, որ փաստացի Հայաստանում ձևավորել ենք այնպիսի մշակույթ, երբ երեխաները կարող են ազատորեն խոսել իրենց իրավունքների հետ կապված խնդիրների մասին, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Երկրորդ, երեխաների խմբերում բազմազանություն ենք կարողանում ապահովել, կարողանում ենք ծրագրեր իրականացնել, երբ երեխաները անձամբ են տարբեր պետություններ մեկնում, ինչը, բնականաբար, թե՛ նրանց, թե՛ մեզ համար շատ կարևոր հանգամանք է։ Սա կարևոր է երեխաների մասնակցությունը բոլոր, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում ապահովելու դիտանկյունից։


Առանցքային եմ համարում քաղաքացիական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության բնագավառում մեր գործունեությունը։ Մասնավորապես, առաջիկա տարում փորձելու ենք զարգացնել, օրինակ՝ գործարարության իրավունքի բնագավառում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։


Նպատակ ունեմ լուրջ աշխատանքներ իրականացնելու անձանց աշխատանքային իրավունքների ապահովման մասով՝ հատկապես աշխատանքի անվտանգ պայմանների և այլ հանգամանքների բավարարման համատեքստում։ Միանշանակ ոլորտը շատ խնդրահարույց է Հայաստանի Հանրապետությունում։ Նշեմ, որ ինքս շատ եմ աշխատում նաև ՄԻՊ-ի աշխատակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։


-Կադրային խնդիրներ ունե՞ք։


- Այս փուլում չէի ասի, որովհետև բավականին մեծ թվով նոր աշխատակիցներ ունենք, և հիմա էլ հոսքը շարունակվում է։ Այդ տեսանկյունից շատ կարևորում եմ նաև մեր երիտասարդ կադրերի հետաքրքրվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում աշխատելու առումով։ Չափազանց շատ են ուսանողները, որոնց ես կա՛մ նախկինում եմ դասավանդել, կա՛մ հիմա եմ դասավանդում, և նրանք շատ են հետաքրքրված թե՛ անձամբ ինձ հետ, թե՛ ՄԻՊ հաստատությունում աշխատելու հեռանկարով։ Նաև հպարտանում եմ այն հանգամանքով, որ ունենք շատ նվիրված աշխատակիցներ, որովհետև հատուկ շեշտադրեմ, որ ի տարբերություն այլ հաստատությունների՝ ՄԻՊ հաստատությունում աշխատանքը առաջին հերթին ենթադրում է նվիրվածություն, մարդասիրություն, ապրումակցում։ Շատ ուրախ եմ, որ բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետներն են համաձայնել այս հաստատությունում նման գործունեություն իրականացնել։


Նշեմ նաև, որ ինքս շատ եմ աշխատում աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ, և դրան են ուղղված մեր բազմաթիվ միջազգային ծրագրեր։


Որպես ամփոփում՝ հատուկ շեշտադրեմ, որ կարևորում եմ նաև այն ոլորտները, որոնք, միգուցե, շատ դեպքերում պոպուլյար չեն, օրինակ՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն։ Այս ուղղություններով ևս մենք շատ լուրջ աշխատանքներ իրականացնում ենք։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ այն ոլորտները, որոնք պարզապես ժամանակի սղության և հարցազրույցի ֆորմատը հաշվի առնելով՝ չհասցրեցի թվարկել, ևս առաջնահերթություն են Մարդու իրավունքների պաշտպանի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկա մարդու իրավունքների պաշտպանության ազգային որևէ այլ հաստատություն, որն ունենա նույն մանդատը, և դա է պատճառը, որ գրեթե բոլոր ոլորտների հետ կապված մենք շատ լուրջ ծավալով և առաջնահերթությամբ աշխատանքներ ենք իրականացնում։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
17.07.2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor