Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը: «Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը կալանավորների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրին հասնելու հստակ հանձնառության մասին է: Հյուսիսատլանտյան դաշինքը վճռականորեն աջակցում է այդ ջանքերին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - գրել է Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում: