16.06.2025
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը
07.07.2023
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը և ընդգծել կուսակցության ներգրավվածությունը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը: Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ աջակցությունն է հայտնել Կառավարությանը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Զրուցակիցները քննարկել են առկա խնդիրների լուծմանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցեր: