Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգը: Պատգամավորները քննարկել եւ քվեարկությամբ մերժել են օրակարգում ընդգրկել Քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ խոսքը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության մասին է, որը չընդգրկվեց օրակարգ 26 կողմ, 57 դեմ ձայներով: