Հրշեջ-փրկարարների կողմից լվացվել և մաքրվել են երևանյան հուշարձանները
Կարևորելով հուշարձանների պահպանությունն ու դրանց մաքրությունը, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, հուլիսի 7-ին Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի շրջանակներում, հրշեջ-փրկարարական տեխնիկայի միջոցով լվացել և մաքրել են մայրաքաղաքի հուշարձանները: Միջոցառումների մեկնարկը տրվել է վաղ առավոտյան՝ Փրկարար ծառայության մեքենաների շքերթով:
Արձանների լվացման առաքելությանն այս տարի ներգրավվել է ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների թվով 64 փրկարարական ծառայողներ:
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների աջակցությամբ լվացվել են Ալեքսանդր Թամանյանի, Տիգրան Պետրոսյանի, Վիլիամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Քայլող Մարդու, Արամ Մանուկյանի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Վազգեն Սարգսյանի, Նելսոն Ստեփանյանի, Ավետիք Իսահակյանի, Բարեկամության ձեռքեր, Վահան Տերյանի, Մարտիրոս Սարյանի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Եղիշե Չարենցի, Միքայել Նալբանդյանի, Գարգեին Նժդեհի, Խաչատուր Աբովյանի, Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Մարշալ Բաղրամյանի, Սասունցի Դավթի, Զորավար Անդրանիկի, Վահան Տերյանի, Գայի, Հայկ Նահապետի, Մայր Հայաստան և մի շարք այլ հուշարձաններ: