19.04.2025
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց ԼՂ հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը

Նախօրեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:


Բանաձևում մասնավորապես ասվում է.


«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները;


Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`


Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում;


Խստորեն դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը;


Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;


Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։


 

ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից բողոք երբևիցե չի ստացվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար