24.11.2024
Բագրատ Սրբազանը գնալու է Կոտայքի մարզ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը փոխում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության»

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագիծը։


Անդրադառնալով հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը իր ռազմավարության հիմքում դնում է պետականությունը, անկախությունը, ինքնշխանությունը:


"Պիտի արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, մշակույթ և հայեցակետ է․ պիտի ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ հասանելի մեզ։ Մենք հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ",- ասաց նա:


Ըստ Փաշինյանի՝  հարցը միայն առարկայի անունը փոխելու մեջ չէ, կարևորը կրթության համատեքստն է, որը կենտրոնում չունի պետությունը: Եվ եթե մենք ուզում ենք, որ պետության ուժեղացման, կայացման ու պետության հարատևման ապահովման պրոցեսները տեղի ունենան, ապա, ըստ Փաշինյանի, պետք է խնդրի լուծումը առաջին հերթին կրթության ոլորտում լինի:


"Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով։ Հայոց պատմության տրամաբանության մեջ կարող է պարզվի մենք ուրիշ պետությունների ավելի շատ ենք անդրադառնում, քան մեր պետություններին",- նշեց նա։


Ապա հավելեց՝ Հայոց պատմությունը կվերափոխվի Հայաստանի պատմության և կներկայացնի ժամանակակիցը: