11.09.2026
Ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
prev Նախորդ նորություն

Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Աթենքի հետ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Դեռևս 1993թ. Երևանի և Աթենքի միջև կնքվել է գործակցության և բարեկամության համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումն Աթենքի հետ և ընդգծել, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Հունաստանի մայրաքաղաքի հետ: Որպես գործակցության կարևոր ուղղություն՝ Երևանի քաղաքապետը հատկանշել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ Երևանը վերջին տարիներին ոլորտային աննախադեպ նախաձեռնություններով է հանդես գալիս և ունի մեծ փորձ:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:


 

Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ