26.11.2024
Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը»․ նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանին 102 մլն եվրոյի վարկ կտրամադրվի

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 18-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:


Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:


«Վարկային ծրագրի փաթեթի նախապատրաստումը տևել է շուրջ 1 տարի, և սերտորեն աշխատել ենք ցուցանիշների մշակման ուղղությամբ»,- ասաց նախարարի առաջին տեղակալը՝ նշելով, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումից է կախված թե՛ ծրագրի անհրաժեշտությունը, թե՛ սահմանված ցուցանիշներին հասնելը:


Նախարարի տեղակալը նաև նշեց, որ նախագիծը հիմնված է և համահունչ է ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրի, ինչպե նաև առողջապահության համակարգի՝ 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությանը: